«Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվողը կխաղա Հայաստանի հավաքականում

16:12   14 մարտի, 2023

Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

19-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում կժամանի Երեւան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին:

Հրանտ-Լեոն Ռանոսը ծնվել է Գերմանիայի Հանովեր քաղաքի արվարձանային Գեհրդեն քաղաքում։ Հանդես է եկել գերմանական «Բենիգսենի», «Հանովերի», Դորտմունդի «Բորուսիայի» պատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 325 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» երկրորդ թիմի հետ մասնակցել է Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության 24 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.