11:25  ,  13 մարտի, 2023

Բայրամյան․ Ուրախ եմ, որ Տիկնիզյանի նման բարձրակարգ խաղացողն ընտրեց Հայաստանի հավաքականը

Ռուսական «Ռոստովի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը ողջունել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ռուսաստանցի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ընտրությունը Հայաստանի հավաքականի օգտին։ 23-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ հրավեր է ստացել ազգային թիմ եւ կպատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը Թուրքիայի դեմ։

«Տիկնիզյանը նատուրալիզացվե՞լ է։ Նա բրազիլացի կամ ուրուգվայցի չէ։ Նա ունի հայկական ազգանուն, հայկական արմատներ։ Կարծում եմ՝ նա ուներ այս ընտրության իրավունքը։

Ուրախ եմ, որ Տիկնիզյանի նման բարձրակարգ խաղացողն ընտրեց Հայաստանի հավաքականը։ Թող բոլոր հայերը գան Հայաստանի հավաքական»,- Բայրամյանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։

Տիկնիզյանը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում։

Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում