01:54  ,  12 մարտի, 2023

ՊՍԺ-ին հաղթանակ բերեցին Սոլերի եւ Մբապեի գոլերը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրեստի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 37-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Կառլոս Սոլերը։

«Բրեստից» 43-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Օնորան։

Ավելացված ժամանակում փարիզյան թիմի հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բրեստը» 15-րդն է՝ 23 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բրեստ» - ՊՍԺ՝ 1:2 (տեսանյութ)

Ֆրանկ Օնորա, 43 - Կառլոս Սոլեր, 37, Կիլիան Մբապե, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով