01:58  ,  10 մարտի, 2023

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 4:1 հաշվով պարտության մատնեց իսպանական «Բետիսին»։ Իսպանական «Սեւիլիան» ուժեղ էր թուրքական «Ֆեներբահչեից»՝ 2:0: Ուկրաինական «Շախտյորը» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 16-ին։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բետիս» (Իսպանիա)` 4:1 (տեսանյութ)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)` 2:0

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)` 1:1

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 1:0 (տեսանյութ)

«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 2:0 (տեսանյութ)

«Բայեր» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)` 2:0

 «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Արսենալ» (Անգլիա)` 2:2 (տեսանյութ)

«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Ռոյալ Յունիոն» (Բելգիա)` 3։3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում