14:51  ,  9 մարտի, 2023

Նագելսման․ Ուպամեկանոն ոչնչացրեց Մբապեին (ֆոտո)

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։ «Բավարիան» դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում ՊՍԺ-ն Փարիզում պարտվել էր 0:1 հաշվով։

«Դայո Ուպամեկանոն տպավորիչ խաղ ցուցադրեց։ Նա ոչնչացրեց Մբապեին։ Դայոն հիմա իր առավելագույնին է հասել։

Մեր խաղային ծրագրի շնորհիվ ամբողջովին վերահսկեցինք խաղը եւ թույլ չտվեցինք մրցակցին զարգացնել գրոհները։

Մբապեն մեկուսացված էր, Մեսին ստիպված էր շատ նահանջել գնդակ ստանալու համար»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ՊՍԺ-ն 3 հարված է կատարել «Բավարիայի» դարպասին, երեքն էլ հետ է մղել գերմանացի դարպասապահ Յան Զոմերը։

Երկրորդ տարին անընդմեջ ՊՍԺ-ն պայքարն ավարտեց 1/8 եզրափակիչում։ Անցած տարի փարիզյանը թիմը չէր հաղթահարել Մադրիդի «Ռեալի» արգելքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում