01:49  ,  8 մարտի, 2023

ՉԼ․ «Բենֆիկան» հաղթեց 5:1 եւ դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Բենֆիկան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Պորտուգալական թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց բելգիական «Բրյուգեին»։

Լիսաբոնում գերմանացի Ռոջեր Շմիդտի գլխավորած թիմն առավելության հասավ 5:1 հաշվով։

Առաջին խաղում «Բենֆիկան» հաղթել էր 2:0 հաշվով։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Բենֆիկա» - «Բրյուգե»՝ 5:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Ռաֆայել Սիլվա, 38, Գոնսալու Ռամուշ, 45+2, 57, Ժոաու Մարիու, 71, 11մ, Դավիդ Ներես, 77 - Բյորն Մեյեր, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում