00:46  ,  30 հոկտեմբերի, 2012

Սալենկո. «Շախտյորին» կարելի է շնորհավորել չեմպիոնության կապակցությամբ

Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն կարող է հանգստանալ, ասել է Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Օլեգ Սալենկոն:

««Շախտյորին» կարելի է շնորհավորել չեմպիոնության կապակցությամբ: Դոնեցկյան ակումբի ֆուտբոլիստները երկրորդ տեղում ընթացող «Դնեպրի» նկատմամբ 12 միավորի առավելություն ունեն:

Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն կարող է հանգստանալ: Նրանց համար առաջնահերթությունը Չեմպիոնների լիգայում հաջող ելույթն է: Ինձ դուր եկավ «Շախտյորի» խաղը «Չելսիի» դեմ: Լավ հանդիպում էր: Կարծում եմ` «Շախտյորը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ»,- Սալենկոյի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Շախտյորը» 13 խաղում տարել է 13 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում