00:46 30 հոկտեմբերի, 2012Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն կարող է հանգստանալ, ասել է Կիեւի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Օլեգ Սալենկոն:
««Շախտյորին» կարելի է շնորհավորել չեմպիոնության կապակցությամբ: Դոնեցկյան ակումբի ֆուտբոլիստները երկրորդ տեղում ընթացող «Դնեպրի» նկատմամբ 12 միավորի առավելություն ունեն:
Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորն» արդեն կարող է հանգստանալ: Նրանց համար առաջնահերթությունը Չեմպիոնների լիգայում հաջող ելույթն է: Ինձ դուր եկավ «Շախտյորի» խաղը «Չելսիի» դեմ: Լավ հանդիպում էր: Կարծում եմ` «Շախտյորը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ»,- Սալենկոյի խոսքը մեջբերում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Շախտյորը» 13 խաղում տարել է 13 հաղթանակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.