10:22  ,  4 մարտի, 2023

Նովակ Ջոկովիչին ԱՄՆ-ի վիզա չեն տրամադրել

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն այս ամիս չի կարողանա մասնակցել Ինդիան Ուելսի եւ Մայամիի «Մասթերս» մրցաշարերին։ Սերբ թենիսիստին ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր չեն տրամադրել, հաղորդում է ESPN-ը։

Նա խնդրել էր բացառություն անել իր համար եւ թույլ տալ կորոնավիրուսի դեմ չպատվաստված ժամանել ԱՄՆ, քանի որ չպատվաստվածների մուտքի արգելքը ԱՄՆ-ում վերացվելու է մայիսի 11-ին։

Ամերիկացի սենատոր Ռիկ Սքոթը թվիթերյան գրառումով հայտնել է, որ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին միջամտել եւ բացառություն անել Ջոկովիչի համար՝ հնարավորություն տալով մասնակցել Ինդիան Ուելսի եւ Մայամիի մրցաշարերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս