Forced
— Emirates FA Cup (@EmiratesFACup) March 1, 2023
Bruno's deliveries are #EmiratesFACup pic.twitter.com/cQlgzchqTJ
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 3:1 հաշվով։
54-րդ րոպեին առաջինը գոլ բաց թողնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ 3 գոլ խփել։ 77-րդ րոպեին հավասարությունը վերականգնվեց լոնդոնյան թիմի մարոկկացի պաշտպան Նաիֆ Ագերի ինքնագոլից հետո։
90-րդ րոպեին դաշտի տերերի առաջ մղեց արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի գոլը։ «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունն ավելացված 5-րդ րոպեին մեծացրեց բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 3:1 (տեսանյութ)
Նաիֆ Ագեր, 77, ինքնագոլ, Ալեխանդրո Գարնաչո, 90, Ֆրեդ, 90+5 - Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում