01:52  ,  1 մարտի, 2023

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բրիսթոլ Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Աչքի ընկավ նաեւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Պայքարը շարունակում են նաեւ «Բրայթոնը», «Բլեքբերնը» եւ «Ֆուլհեմը»։

1/8 եզրափակիչում «Բրայթոնը» 1:0 հաշվով հաղթեց «Սթոք Սթիին», «Բլեքբերնը» 2:1 հաշվով ուժեղ էր «Լեսթեր Սիթիից», «Ֆուլհեմը» 2:0 հաշվով առավելության հասավ «Լիդս Յունայթեդի» նկատմամբ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բրիսթոլ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:3 (տեսանյութ)

Ֆիլ Ֆոդեն, 7, 74, Կեւին Դե Բրույնե, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով