20:28  ,  29 հոկտեմբերի, 2012

Կարլո Նիկոլինի. Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է

Հենրիխ Մխիթարյանն` ավելի լավն է, քան Լուկարելին ու Կաստիլյոն միասին վերցված, ասել է «Շախտյորի» ֆիզպատրաստության գծով մարզիչ Կարլո Նիկոլինին:

«Մխիթարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է. նա հիանալի է տեսնում խաղը և հասկանում է թիմակիցներին։ Նա «Շախտյորում զրոյից է սկսել: Նրա վրա ճնշում չի եղել մամուլի կողմից։ Նա ավելի լավն է, քան Լուկարելին ու Կաստիլյոն՝ միասին վերցված: Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է:

Հենրիխի առավելություններից մեկն էլ այն է, որ հարգանքով է վերաբերվում մարզիչի կարծիքին, ձգտում է հասկանալ Լուչեսկուի ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Նա գիտակցում է, որ «Շախտյորի» հետ կարող է առաջընթաց ապրել:

Երբ Մխիթարյանը միացավ մեզ, «Շախտյորում» էր խաղում Ժադսոնը, և այդքան էլ հեշտ չէր նրան հիմնական կազմից դուրս բերել։ Սակայն Հենրիխը քրտնաջան մարզվեց, և երբ եկավ պահը, նա կարողացավ առանց խնդիրների փոխարինել բրազիլացուն»,- Նիկոլինիի խոսքը մեջբերում է Hotsport.ua-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ