20:28 29 հոկտեմբերի, 2012Հենրիխ Մխիթարյանն` ավելի լավն է, քան Լուկարելին ու Կաստիլյոն միասին վերցված, ասել է «Շախտյորի» ֆիզպատրաստության գծով մարզիչ Կարլո Նիկոլինին:
«Մխիթարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է. նա հիանալի է տեսնում խաղը և հասկանում է թիմակիցներին։ Նա «Շախտյորում զրոյից է սկսել: Նրա վրա ճնշում չի եղել մամուլի կողմից։ Նա ավելի լավն է, քան Լուկարելին ու Կաստիլյոն՝ միասին վերցված: Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է:
Հենրիխի առավելություններից մեկն էլ այն է, որ հարգանքով է վերաբերվում մարզիչի կարծիքին, ձգտում է հասկանալ Լուչեսկուի ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Նա գիտակցում է, որ «Շախտյորի» հետ կարող է առաջընթաց ապրել:
Երբ Մխիթարյանը միացավ մեզ, «Շախտյորում» էր խաղում Ժադսոնը, և այդքան էլ հեշտ չէր նրան հիմնական կազմից դուրս բերել։ Սակայն Հենրիխը քրտնաջան մարզվեց, և երբ եկավ պահը, նա կարողացավ առանց խնդիրների փոխարինել բրազիլացուն»,- Նիկոլինիի խոսքը մեջբերում է Hotsport.ua-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.