10:49  ,  27 փետրվարի, 2023

Նովակ Ջոկովիչը գերազանցեց Շտեֆի Գրաֆի ռեկորդը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 378-րդ շաբաթն է անցկացնում աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Սերբ թենիսիստը գերազանցեց գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդը՝ 377 շաբաթ։ Այդ ռեկորդը գրանցվել էր 1997 թվականին։

Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին հաղթելուց հետո Ջոկովիչը առաջին մրցաշարին կմասնակցի Դուբայում։ Փետրվարի 28-ին նա առաջին շրջանում կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Մախաչի հետ։

АТР, փետրվարի 27

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 6980
2 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6780
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5805
4 (4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5515
5 (7). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3660
6 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3405
7 (8). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 3322
8 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 3315
9 (8). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3245
10 (9). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3161․․․
14 (14). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 2470

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով