10:49 27 փետրվարի, 2023«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 378-րդ շաբաթն է անցկացնում աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Սերբ թենիսիստը գերազանցեց գերմանացի Շտեֆի Գրաֆի ռեկորդը՝ 377 շաբաթ։ Այդ ռեկորդը գրանցվել էր 1997 թվականին։
Հունվարին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում հույն Ստեֆանոս Ցիցիպասին հաղթելուց հետո Ջոկովիչը առաջին մրցաշարին կմասնակցի Դուբայում։ Փետրվարի 28-ին նա առաջին շրջանում կմրցի Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Մախաչի հետ։
АТР, փետրվարի 27
1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 6980
2 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 6780
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5805
4 (4). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 5515
5 (7). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3660
6 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3405
7 (8). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 3322
8 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 3315
9 (8). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3245
10 (9). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3161․․․
14 (14). Կարեն Խաչանով (Ռուսաստան)՝ 2470
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.