Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալվեց «Էլչեին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
Արդեն առաջին 9 րոպեում «Էլչեն» խփեց իր գոլերը՝ 2:0։ Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆիդել Չավեսն ու արգենտինացի հարձակվող Լուկաս Բոեն։
55-րդ րոպեին հեռացվեց «Էլչեի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մագալիանը։
65-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բետիսի» իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։ 3 րոպե անց իսպանացի պաշտպան Խուան Միրանդան վերականգնեց հավասարությունը։ «Բետիսի» հաղթական գոլն ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփեց բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն։
«Բետիսը» 40 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որն այս տուրում կմրցի «Ռեալի» հետ։ «Էլչեն» վերջին տեղում է՝ 9 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Էլչե» - «Բետիս»՝ 2:3 (տեսանյութ)
Ֆիդել Չավես, 7, 11մ, Լուկաս Բոե, 9 - Բորխե Իգլեսիասն, 65, Խուան Միրանդա, 68, Վիլիան Ժոզե, 90+5, 11մ
Չիրացրած 11մ` Բորխա Իգլեսիաս («Բետիս»), 87
Հեռացումներ՝ Լիսանդրո Մագալիան («Էլչե»), 55, Էնսո Ռոկո («Էլչե»), 90+4, երկրորդ դեղին քարտ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում