02:08  ,  25 փետրվարի, 2023

«Բետիսը» հաղթեց հետնապահին 0:2-ից հետո (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալվեց «Էլչեին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

Արդեն առաջին 9 րոպեում «Էլչեն» խփեց իր գոլերը՝ 2:0։ Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Ֆիդել Չավեսն ու արգենտինացի հարձակվող Լուկաս Բոեն։

55-րդ րոպեին հեռացվեց «Էլչեի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մագալիանը։

65-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բետիսի» իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։ 3 րոպե անց իսպանացի պաշտպան Խուան Միրանդան վերականգնեց հավասարությունը։ «Բետիսի» հաղթական գոլն ավելացված ժամանակում 11-մետրանոցից խփեց բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն։

«Բետիսը» 40 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որն այս տուրում կմրցի «Ռեալի» հետ։ «Էլչեն» վերջին տեղում է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Էլչե» - «Բետիս»՝ 2:3 (տեսանյութ)

Ֆիդել Չավես, 7, 11մ, Լուկաս Բոե, 9 - Բորխե Իգլեսիասն, 65, Խուան Միրանդա, 68, Վիլիան Ժոզե, 90+5, 11մ

Չիրացրած 11մ` Բորխա Իգլեսիաս («Բետիս»), 87

Հեռացումներ՝ Լիսանդրո Մագալիան («Էլչե»),  55, Էնսո Ռոկո («Էլչե»), 90+4, երկրորդ դեղին քարտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով