09:02  ,  24 փետրվարի, 2023

Եվրոպայի լիգա․ 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Անցումային փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) արդյունքում պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», պորտուգալական «Սպորտինգը», իտալական «Ռոման» ու «Յուվենտուսը», ուկրաինական «Շախտյորը», գերմանական «Բայերն» ու «Ունիոն Բեռլինը», իսպանական «Սեւիլիան»։

Խմբային փուլի արդյունքում 1/8 եզրափակիչ էին դուրս  դուրս եկել Լոնդոնի «Արսենալը», թուրքական «Ֆեներբահչե», իսպանական «Բետիսն» ու «Ռեալ Սոսիեդադ», բելգիական «Ռոյալ Յունիոնը», հոլանդական «Ֆեյենորդ», գերմանական «Ֆրայբուրգը», հունգարական «Ֆերենցվարոշը»:

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։ 

Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 9-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում