21:44  ,  22 փետրվարի, 2023

Դահուկավազքի Հայաստանի հավաքականը մեկնել է Սլովենիա՝ աշխարհի առաջնության

Հայաստանի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը: Մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Միքայել Միքայելյանն առաջին անգամ ուժերը կփորձի 50 կմ մարաթոնում, որում Հայաստանը երբևէ ներկայացուցիչ չի ունեցել:

Փետրվարի 23-ին Ծաղկաձորում կմեկնարկեն լեռնադահուկային, պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունները: Մրցումները կտևեն մինչև փետրվարի 28-ը:

Ավելի վաղ՝ փետրվարի 12-15-ը, Աշոցքում անցկացվել էր դահուկավազքի Հայաստանի մեծահասակների և մինչև 12, 14, 16 տարեկանների առաջնությունը:

Մեծահասակների պայքարում տղամարդկանց 10 կմ դասական և արագավազք 1,1 կմ դասական մրցաձևում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել էր Միքայել Միքայելյանը: Աղջիկների պայքարում լավագույն արդյունքը ցույց էր տվել Կատյա Գալստյանը: Նա հաղթող էր դարձել արագավազքում և 5 կմ դասական  մրցաոճում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում