Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գերմանական «Այնտրախտը» փետրվարի 21-ին Ֆրանկֆուրտում կընդունի Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիին»։
Հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
«Այնտրախտ» - «Նապոլի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում