Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Կադիսի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։
43-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն։ 3 րոպե անց իսպանացի Չավիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
«Բարսելոնան» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից»։ «Կադիսը» 17-րդն է՝ 22 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բարսելոնա» - «Կադիս»՝ 2:0 (տեսանյութ)
Սերխի Ռոբերտո, 43, Ռոբերտ Լեւանդովսկի, 45+1
— FC Barcelona (@FCBarcelona) February 19, 2023
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում