21:31  ,  18 փետրվարի, 2023

«Բետիսն» ուժեղ էր «Վալյադոլիդից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բետիսը» Սեւիլիայում մրցեց «Վալյադոլիդի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի հարձակվող Խուանմին եւ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը։

«Բետիսը» 37 միավորով 5-րդն է, «Վալյադոլիդը» 14-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բետիս» - «Վալյադոլիդ»՝ 2:1 (տեսանյութ)

Խուանմի, 2, Սերխիո Կանալես, 45+4, 11 - Կայլ Լարին, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում