14:11  ,  18 փետրվարի, 2023

Միլանի «Ինտերը» կվաճառվի

Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կվաճառվի։ Գործարքը նախապատրաստում են ամերիկյան Goldman Sachs եւ Raine Group ներդրումային բանկերը։ Հնարավոր գնորդը կարող է լինել ամերիկյան ներդրումային հիմնադրամ, հաղորդում է իտալական Il Giornale-ն։

Այժմ միլանյան ակումբի սեփականատերը չինացի Սթիվեն Չժանն է Suning Holdings Group-ից, որը «Ինտերի» վաճառքից ակնկալում է 1,2 միլիարդ եվրո։ Ակումբն ամսական ունենում է 10 միլիոն եվրոյի կորուստ։ Չինական Suning Holdings Group-ն այս տարի պետք է մարի 300 միլիոն եվրոյի վարկային պարտավորություններ։

«Ինտերը» Suning Holdings Group-ի սեփականությունն է 2016 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English