19:32  ,  17 փետրվարի, 2023

Եվրոպայի լիգա․ Մարկուս Ռեշֆորդը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Մրցանակին հավակնում էին նաեւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դմիտրի Կրիսկիվը, իսպանական «Սեւիլիայի» հարձակվող Լուկաս Օկամպոսը, Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիզազին։

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» դեմ խաղում (2:2) Ռեշֆորդը դարձել էր գոլի հեղինակ, նրա փոխանցումից հետո էլ կատալոնական թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն գրավել էր սեփական դարպասը։

Ֆրանսիական «Ռենի» դեմ խաղում (2:1) Դմիտրի Կրիսկիվը դարձել էր գոլի հեղինակ։

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (3:0) Օկամպոսը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Գերմանական «Բայերի» դեմ խաղում (3:2) Դիսասին դարձել է հաղթական գոլի հեղինակ ավելացված ժամանակում։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա փետրվարի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում