12:17  ,  17 փետրվարի, 2023

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի (1/16 եզրափակիչ) առաջին հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Դմիտրի Կրիսկիվը, իսպանական «Սեւիլիայի» հարձակվող Լուկաս Օկամպոսը, Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոյի» պաշտպան Ակսել Դիսասին։

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» դեմ խաղում (2:2) Ռեշֆորդը դարձել էր գոլի հեղինակ, նրա փոխանցումից հետո էլ կատալոնական թիմի ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն գրավել էր սեփական դարպասը։

Ֆրանսիական «Ռենի» դեմ խաղում (2:1) Դմիտրի Կրիսկիվը դարձել էր գոլի հեղինակ։

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ խաղում (3:0) Օկամպոսը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Գերմանական «Բայերի» դեմ խաղում (3:2) Դիսասին դարձել է հաղթական գոլի հեղինակ ավելացված ժամանակում։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա փետրվարի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում