02:02  ,  16 փետրվարի, 2023

ՉԼ ․ «Չելսին» պարտվեց «Բորուսիային», «Բենֆիկան» ուժեղ էր «Բրյուգեից» (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում առաջին հանդիպումներն անցկացրին բելգիական «Բրյուգեն» ու պորտուգալական «Բենֆիկան», Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Չելսին»։

«Բենֆիկան» Բելգիայում 2 գոլ խփեց։

«Բորուսիան» տանը հաղթեց նվազագույն հաշվով գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմիի գոլի շնորհիվ։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 7-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բրյուգե» (Բելգիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:2 (տեսանյութ)

Ժոաու Մարիու, 51, 11մ, Դավիդ Ներես, 88

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1:0 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում