21:20  ,  14 փետրվարի, 2023

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկվել են նույն խմբում

Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել բասկետբոլի 2023թ. Եվրոպայի  առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների Հայաստանի հավաքականները, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

Տղամարդկանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2023 թվականի հուլիսի 19-ից 27-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում:

Կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականը հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում