19:10  ,  14 փետրվարի, 2023

ՍՊԱԼ-ը հեռացրեց Դե Ռոսիին

Իտալական ՍՊԱԼ-ը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Դանիելե դե Ռոսիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 39-ամյա իտալացի մասնագետը թիմը գլխավորում էր 2022թ․ հոկտեմբերից։

Դե Ռոսիի նշանակման ժամանակ ՍՊԱԼ-ը Բ Սերիայի առաջնությունում զբաղեցնում էր 14-րդ տեղը։ Դե Ռոսիի օրոք թիմը նահանջել է 4 տեղով եւ գտնվում է Բ Սերիայից դուրս մնալու գոտում` 24 տուրից հետո 24 միավորով 18-րդն է։ Նախորդ 4 խաղում ՍՊԱԼ-ը կրել է 3 պարտություն, 1 հանդիպում ավարտել է ոչ ոքի։

Դե Ռոսին 2002-2019 թվականներին հանդես է եկել «Ռոմայում»։

ՍՊԱԼ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել 46-ամյա իտալացի Մասիմո Օդդոն, որի նախորդ ակումբն իտալական «Պադովան» էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում