01:42  ,  14 փետրվարի, 2023

«Ինտերը» չհաղթեց եւ 15 միավոր հետ է առաջատարից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սամպդորիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Գոլ խփել թիմերը չկարողացան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 90-րդ րոպեին։

«Ինտերը» 44 միավորով երկրորդ տեղում է եւ 15 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Սամպդորիան» նախավերջինն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում