23:51  ,  11 փետրվարի, 2023

«Ունիոն Բեռլինն» ուժեղ էր «ՌԲ Լայպցիգից» եւ երկրորդն է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Ունիոն Բեռլինը» հյուրընկալվեց «ՌԲ Լայպցիգին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

«Ունիոնը Բեռլինը» 42 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից»։ «ՌԲ Լայպցիգը» 5-րդն է՝ 36 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Ունիոն Բեռլին»՝ 1:2 (տեսանյութ)

Բենջամին Հենրիխս, 24 - Յանիկ Հաբերեր, 61, Ռոբին Կնոխե, 72, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում