21:39  ,  11 փետրվարի, 2023

Club World Cup․ «Ֆլամենգոն» նվաճեց բրոնզե մեդալները (տեսանյութ)

Լիբերտադորեսի գավաթակիր «Ֆլամենգոն» նվաճեց Մարոկկոյում ավարտին մոտեցող աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալները։ Բրազիլական թիմը մրցեց Աֆրիկայի ուժեղագույն թիմի՝ Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։

«Ֆլամենգոն» հաղթեց 4:2 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Գաբրիել Բարբոսան, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։ Երկու գոլի հեղինակ դարձան նաեւ բրազիլացի հարձակվող Պեդրո Աբրեուն։

Կիսաեզրափակիչում «Ֆլամենգոն» պարտվել էր Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալին», «Ալ Ահլին»՝ Մադրիդի «Ռեալին»։

Աշխարհի ակումբային առաջնություն

Երրորդ տեղի համար խաղ

«Ալ Ահլի» (Եգիպտոս) - «Ֆլամենգո» (Բրազիլիա)՝ 2:4 (տեսանյութ)

Ահմեդ Աբդելկադեր, 37, 60 - Գաբրիել Բարբոսա, 11, 11մ, 85, 11մ, Պեդրո Աբրեու, 77, 90+1

Չիրացրած 11մ՝ Ալի Մալուլ («Ալ Ահլի»), 58

Հեռացում՝ Խալիդ Աբդուլֆատահ («Ալ Ահլի»), 69  

Եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում