20:27  ,  11 փետրվարի, 2023

«Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Բոխումին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։ Աչքի ընկան հարձակվողներ, գերմանացիներ Թոմաս Մյուլերն ու Սերժ Գնաբրին եւ ֆրանսիացի Քինգսլի Քոմանը։

«Բավարիան» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը Բրեմենում 2:0 հաշվով պարտության մատնեց «Վերդերին»։

«Ֆրայբուրգը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Շտուտգարտին» եւ 37 միավորով չորրորդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բավարիա» - «Բոխում»՝ 3:0 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 41, Քինգսլի Քոման, 64, Սերժ Գնաբրի, 73, 11մ

«Վերդեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2

Ջեյմի Բայնո-Գիտենս, 67, Յուլիան Բրանդտ, 85

«Ֆրայբուրգ» - «Շտուտգարտ»՝ 2:1

Վինչենցո Գրիֆո, 60, 11մ, 84, 11մ - Կրիս Ֆյուրիխ, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում