16:04  ,  11 փետրվարի, 2023

Մելսիկ Բաղդասարյանի եւ Ջոշ Կուլիբաոյի հայացքների մենամարտն ավարտվել է սկանդալով (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Մելսիկ Բաղդասարյանի եւ ավստրալացի Ջոշ Կուլիբաոյի հայացքների մենամարտը կշռման պաշտոնական արարողությունից հետո ավարտվել է սկանդալով։ Երկու մարզիկներն էլ սադրանքի են դիմել, Բաղդասարյանը հրել է մրցակցին։

Խառը մենամարտերի UFC 284 մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12-ին Ավստրալիայի Պերտ քաղաքում։

Խառը մենամարտերում 31-ամյա Մելսիկ Բաղդասարյանն անցկացրել է 8 մենամարտ, տարել է 7 հաղթանակ, կրել 1 պարտություն։ 28-ամյա Կուլիբաոն տարել է 10 հաղթանակ, կրել 1 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում