23:54  ,  5 փետրվարի, 2023

«Ալաշկերտը» հաղթեց «Նեֆթչիին»

Երեւանի «Ալաշկերտը» Թուրքիայի Բելեկ քաղաքում ստուգողական հանդիպում անցկացրեց Ֆերգանայի «Նեֆթչիի» հետ եւ տարավ այս տարվա իր առաջին հաղթանակը։ «Ալաշկերտն» առավելության հասավ նվազագույն հաշվով էկվադորցի նորեկ Իեյսոն Ռասինեսի գոլի շնորհիվ։

Թուրքիայում անցկացրած առաջին երկու ստուգողական խաղերում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել էր լեհական «Պոդբեսկիձիեին», 0:1 հաշվով՝  ռուսական «Ենիսեյին»։

«Ալաշկերտը» կանցկացնի եւս երկու ստուգողական հանդիպում մինչեւ մարզական հավաքի ավարտը։

Փետրվարի 9. «Զարյա» (Ուկրաինա)

Փետրվարի 13. «Կիզիլ Ժար» (Ղազախստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում