Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վոլֆսբուրգի» հետ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով՝ տանելով առաջին հաղթանակն այս տարի։
«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը, աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։
«Բավարիան» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինից»։ «Վոլֆսբուրգը» 7-րդ տեղում է՝ 29 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 2:4 (տեսանյութ)
Յակուբ Կամինսկի, 44, Մատիաս Սվանբերգ, 81 - Քինգսլի Քոման, 9, 14, Թոմաս Մյուլեր, 19, Ջամալ Մուսիալա, 73
Հեռացում՝ Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), 54, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում