«Բավարիան» ուժեղ էր «Վոլֆսբուրգից»՝ 4:2 (տեսանյութ)

22:26   5 փետրվարի, 2023

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վոլֆսբուրգի» հետ։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով՝ տանելով առաջին հաղթանակն այս տարի։

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը, աչքի ընկան նաեւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

«Բավարիան» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինից»։ «Վոլֆսբուրգը» 7-րդ տեղում է՝  29 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 2:4 (տեսանյութ)

Յակուբ Կամինսկի, 44, Մատիաս Սվանբերգ, 81 -  Քինգսլի Քոման, 9, 14, Թոմաս Մյուլեր, 19, Ջամալ Մուսիալա, 73

Հեռացում՝ Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), 54, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։