21:06  ,  5 փետրվարի, 2023

Հարի Քեյնը՝ Պրեմիեր լիգայում 200 գոլ խփած երրորդ ֆուտբոլիստ (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 200-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում։

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Տոտենհեմը» տանը խաղում է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ հաղթում է 1:0 հաշվով 15-րդ րոպեին Հարի Քեյնի խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)։ Ընթանում է առաջին խաղակեսը։

Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստն է, որը հասնում է 200 գոլի սահմանագծին (304 խաղում)։

Ռեկորդակիրը անգլիացի Ալան Շիրերն է՝ 260 գոլ (306 խաղում)։ Երկրորդ տեղում է անգլիացի Ուեյն Ռունին՝ 208 գոլ (462 խաղում)։

29-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» խփած 267 գոլով դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն պատմության մեջ՝ գերազանցելով Ջիմի Գրիվզի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում