14:13  ,  4 փետրվարի, 2023

«Ուրարտուն» նոր համալրում ունի

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Երեւանյան ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Մետալիստ Խարկովում» և Դոնեցկի «Օլիմպիկում», նաև իսպանական «Էլչե», «Վալենսիա 2» և «Լեյդա Էսպորտիու» թիմերում:

Իվան Զոտկոն «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբասից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով