02:00  ,  3 փետրվարի, 2023

«Ռեալը» 2 րոպեում 2 գոլ խփեց եւ հասավ հաղթանակի (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում խաղաց «Վալենսիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Դաշտի տերերը գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում 2 րոպեում։ 52-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։

54-րդ րոպեին Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 

Երկու գոլային փոխանցում էլ կատարեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 45 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 5 միավոր։ «Վալենսիան» 14-րդն է՝ 20 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:0 (տեսանյութ)

Մարկո Ասենսիո, 52, Վինիսիուս Ժունիոր, 54

Հեռացում՝ Գաբրիել Պաուլիստա («Վալենսիա»), 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում