02:00 3 փետրվարի, 2023Իսպանիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում խաղաց «Վալենսիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Դաշտի տերերը գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում 2 րոպեում։ 52-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։
54-րդ րոպեին Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Երկու գոլային փոխանցում էլ կատարեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
«Ռեալը» 45 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 5 միավոր։ «Վալենսիան» 14-րդն է՝ 20 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:0 (տեսանյութ)
Մարկո Ասենսիո, 52, Վինիսիուս Ժունիոր, 54
Հեռացում՝ Գաբրիել Պաուլիստա («Վալենսիա»), 72
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.