Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է ամռանն անվճար ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 27-ամյա իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին եւ նրան կանի գրավիչ առաջարկ, հաղորդում է Relevo-ն։
Ասենսիոյի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալն» Ասենսիոյին առաջարկել է չորս տարվա պայմանագիր, սակայն խաղացողի տարեկան աշխատավարձի հետ կապված տարաձայնություն կա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում