20:45  ,  31 հունվարի, 2023

Չավին հաստատել է, որ Բելիերինը կհեռանա «Բարսելոնայից»

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ 27-ամյա իսպանացի պաշտպան Էկտոր Բելիերինը կհեռանա կատալոնական թիմից։

«Մենք գնահատում ենք ազնվությունը ակումբի եւ խաղացողի միջեւ։ Էկտորը խնդրել է թուլ տալի իրեն տեղափոխվել այլ ակումբ, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ունենալ։ Մենք շնորհակալ ենք նրան «Բարսելոնայում» անցկացրած ժամանակի համար»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Սպավում է, որ Բելիերինը կարիերան կշարունակի պորտուգալական «Սպորտինգում»։

2022թ․ սեպտեմբերին Բելիերինը «Բարսելոնայի» հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս