12:55  ,  31 հունվարի, 2023

Իսկոն կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Իսկոն կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստը պայմանագիրը կկնքի «Ունիոն Բեռլինի» հետ, հաղորդում է Sky-ը։

30-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում բուժզննում կանցնի հունվարի 31-ին։

Իսկոն անցած ամռանն էր պայմանագիր կնքել իսպանական «Սեւիլիայի» հետ, սակայն դեկտեմբերին կողմերը դադարեցրին համագործակցությունը։

«Սեւիլիայում» անցկացրած 19 խաղում նա խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Իսկոն «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում