Լոնդոնի «Չելսիի» եւ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը ժամանել է Փարիզ եւ պայմանագիր կկնքի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Սպասվում է, որ կողմերը կկնքեն կես տարվա պայմանագիր, իսկ ամռանը փարիզյան ակումբը հնարավորություն կունենա գնել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։
Հակիմ Զիեշը 2020թ․ ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Չելսի», որի կազմում անցկացրած 98 խաղում խփել է 14 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում