19:26  ,  29 հունվարի, 2023

Անգլիայի գավաթ․ «Լիվերպուլը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

«Լիվերպուլը» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից։

1/16 եզրափակիչում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Բրայթոնը» հաղթական գոլը խփեց ավելացված երկրորդ րոպեին։ Աչքի ընկավ ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 2:1 (տեսանյութ)

Լյուիս Դանք, 39, Կաորու Միտոմա, 90+2  -  Հարվի Էլիոթ, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով