01:52  ,  29 հունվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմն «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Ռեդինգին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն։ «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը, որը նաեւ մեկ գոլային փոխանցում էր կատարել Կազեմիրոյին։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 3:1 (տեսանյութ)

Կազեմիրո, 54, 58, Ֆրեդ, 67 - Ամադու Սալիֆ Մբենգ, 72

Հեռացում՝ Էնդի Քերոլ («Ռեդինգ»), 65, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս