00:00  ,  29 հունվարի, 2023

«Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Լոնդոնի «Տոտենհեմը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն արտագնա խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց «Պրեսթոն Նորթ Էնդին»։

Դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ Աչքի ընկավ նաեւ այս շաբաթ իսպանական «Վիլյառեալից» «Տոտենհեմ» տեղափոխված հոլանդացի հարձակվող Առնո Դանժուման։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Պրեսթոն Նորթ Էնդ» - «Տոտենհեմ»՝ 0:3 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 50, 69, Առնո Դանժումա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում