02:34  ,  27 հունվարի, 2023

«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ լրացուցիչ ժամանակում հաղթեց 3:1 հաշվով։

19-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն վերականգնեց հավասարությունը 79-րդ րոպեին։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1։ Լրացուցիչ ժամանակում «Աթլետիկոն» մնաց 10 ֆուտբոլիստներով։ 99-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց չեռնոգրիացի պաշտպան Ստեֆան Սավիչը։

104-րդ րոպեին Արքայական թիմին հաշվի մեջ առաջ մղեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Ավելացված առաջին րոպեին էլ աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
«Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի առաջին երեք զույգերում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսիեդադին», «Օսասունան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Սեւիլիային», «Աթլետիկ Բիլբաոն»՝ «Վալենսիային» 3:1 հաշվով։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 3:1 (հիմնական ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)

Ռոդրիգո, 79, Քարիմ Բենզեմա, 104, Վինիսիուս Ժունիոր, 120+1 - Ալվարո Մորատա, 19

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո»), 99, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում