00:56  ,  27 հունվարի, 2023

Իսպանիայի գավաթ․ «Աթլետիկն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվեց «Վալենսիային» եւ հաղթեց 3:1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի առաջին երկու զույգերում «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսիեդադին», «Օսասունան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Սեւիլիային»։

Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը վիճարկում են Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»։ Առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով հաղթում է «Աթլետիկոն»։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:3 (տեսանյութ)

Օսկար դե Մարկոս, 43, ինքնագոլ -  Իկեր Մունյաին, 35, Նիկո Ուիլյամս, 45, Միկել Վեսգա, 74, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում