14:50  ,  26 հունվարի, 2023

AusOpen. Ելենա Ռիբակինան եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Աշխարհի 25-րդ ռակետ Ելենա Ռիբակինան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։

Ղազախստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, Վիկտորյա Ազարենկայի (Բելառուս) հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:3։

Եզրափակիչում Ելենա Ռիբակինայի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի եւ լեհ Մագդա Լինետի դիմակայության հաղթողը։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով